Արտաքին 2 տարի առաջ - 19:20 11-12-2023

Իրանն առաջարկում է Պաղեստինի ճակատագրի վերաբերյալ ինքնորոշման հանրաքվե անցկացնել

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար ոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Իրանին ու Իսրայելին միավորում է միայն պատմական Պաղեստինի տարածքում երկու անկախ պետություններ ստեղծելու հնարավորության հանդեպ առկա թերահավատությունը։

Այս մասին նա ասել է Դոհայում տեղի ունեցած ֆորումի ժամանակ։

Աբդոլլահիանը շեշտել է, որ Թեհրանն առաջարկում է ինքնորոշման հանրաքվե անցկացնել այդ տարածքների բնիկ բնակիչների ժառանգների շրջանում։

«Իսրայելն օկուպացիոն ռեժիմ է, ուստի հարկավոր է այդ տարածքի ինքնորոշման հանրաքվե անցկացնել 1948 թվականից առաջ Պաղեստինի սկզբնական բնակիչների և նրանց ժառանգների՝ մուսուլմանների, քրիստոնյաների և հրեաների մասնակցությամբ, որպեսզի նրանք որոշեն իրենց ապագան»,- ասել է նախարարը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում