Ներքին 2 տարի առաջ - 19:03 11-12-2023

ՀՀ և Լիտվայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ

Բրյուսելում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 11-ին հանդիպում է ունեցել Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, անդրադարձ է կատարվել հայ-լիտվական երկկողմ օրակարգին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության առացքային հարցերին: Երկուստեք ընդգծվել է ԵՄ հարթակում սերտ փոխգործակցության և ՀՀ-ն եվրոպական ինտեգրացիոն կառույցին առավել մոտեցնելու պատրաստակամությունը։

Ըստ աղբյուրի՝ ի շարունակություն նույն օրը կայացած ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով քննարկմանը՝ Հայաստանի և Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչություններ ղեկավարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ: Նախարար Միրզոյանն ընդգծել է խաղաղության օրակարգի կյանքի կոչմանն ուղղված ՀՀ ջանքերին միջազգային գործընկերների ամուր աջակցության կարևորությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան