Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:30 10-12-2023

Արդյոք ՀՀ-ն ավելի դաժան վերաբերմունք չի՞ ցուցաբերում ԼՂ-ի պետականության ու պետության դեմ․ Լարիսա Ալավերդյան

Այս պահին տեղի է ունենում «Մարդու իրավունքների ոտնահարումը՝ Բաքվից Երևան. ազդարարել, կանխարգելել, վերականգնել» վերտառությամբ համաժողովը, որը կազմակերպվել է Հայաստանի քաղաքացիական հասարակության միավորումների համատեղ ջանքերով՝ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա, ցեղասպանության կանխարգելման միջազգային օրվա, Արցախի անկախության հանրաքվեի օրվա և Արցախի սահմանադրության օրվա կապակցությամբ։

ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը հարց առաջադրեց․ արդյոք Հայաստանի Հանրապետությունը ավելի դաժան վերաբերմունք չի՞ ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի պետականության ու պետության դեմ։

«Մենք արդեն դե ֆակտո ունենք ապացույցներ, որ ՀՀ-ն չդիմացավ Ադրբեջանի և Ռուսաստանի պայմանավորվածությանը, որ մինչև 2024 թ․ հունվարի 1-ը լիրաժեք կարող են աշխատել ԱՀ պետական մարինները։ Սա նշանակում է՝ շատ շտապում էին, և այս որոշում կոչվածը անօրինական է»,-ասաց Ալավերդյանը։

Ալավերդյանը շեշտեց, որ ՀՀ-ն անտեսում է 2 հանգամանք՝
1․ Արցախցիները մեկ հայ ազգի բաժանված մասն են և մեր հայրենակիցներն են։
2․ Նրանք ցեղասպանությունը վերապրած մարդիկ են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի