Ներքին 2 տարի առաջ - 15:29 10-12-2023

Գեղարքունիքում 07-ը հարվածել է ճանապարհին հայտնված «Զազո» կովին. կա վիրավոր․ shamshyan.com

Երեկ՝ դեկտեմբերի 9-ին, ժամը 18:50-ի սահմաններում Վարդենիս-Շորժա-Ծովագյուղ ավտոճանապարհի 53 կմ հատվածում Կոտայքի մարզի բնակիչ, 42-ամյա Էդգար Հ.-ն իր վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով հարվածել է Գեղարքունիքի մարզի բնակիչ, 53-ամյա Գագիկ Ղ.-ին պատկանող խոշոր եղջերավոր անասունին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Էդգար Հ.-ի ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 40-ամյա Անգին Բ.-մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ճամբարակի ամբուլատոր կենտրոն»:

Մինչ նշված կենտրոնի բժիշկների շտապօգնության ժամանումը՝ Անգին Բ.-ին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել ՊԾ Գեղարքունիքի մարզի պարեկները, ապա ժամանած բժիշկները նրան տեղափոխել են ամբուլատոր կենտրոն:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, խոշոր եղջերավոր անասունը՝ «Զազո» կովը, ստացել է միայն վնասվածքներ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան