Ներքին 2 տարի առաջ - 11:34 10-12-2023

ԱՄԷ-ն աջակցում է խաղաղության ամրապնդմանն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի կողմից համաձայնեցված միջոցառումներին

Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունել են դրական զարգացումները և վերջին քայլերը Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության հաստատման ուղղությամբ։ News.am-ի փոխանցմամբ՝ ասվում է ԱՄԷ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Երկրի ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ նշել է, որ բարձր է գնահատում երկու երկրների կողմից համաձայնեցված վստահության ամրապնդման միջոցառումները և հույս հայտնել, որ այս նախաձեռնությունը կնպաստի կայունության հաստատմանը և խաղաղության ամրապնդմանն ուղղված քայլերին, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև ողջ կովկասյան տարածաշրջանում ժողովուրդների հետագա զարգացմանը։

Նախարարությունն ընդգծել է, որ ԱՄԷ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից համաձայնեցված բոլոր միջոցառումներին, որոնք ամրապնդում են անվտանգությունն ու խաղաղությունը տարածաշրջանային և միջազգային մակարդակներում և ամրապնդում կայուն կարգավորումը, որը սկիզբ է դնում երկու երկրների միջև կառուցողական համագործակցության նոր փուլին։

Նախարարությունը հաստատել է, որ ԱՄԷ-ն ընդգծում է կամուրջների ստեղծման, համագործակցության և երկխոսության կարևորությունը՝ տարաձայնությունները խաղաղ ճանապարհով լուծելու համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան