Ներքին 2 տարի առաջ - 19:20 08-12-2023

ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 5000 անձ արդեն աշխատանքի է տեղավորվել

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալների համաձայն՝ հանրապետությունում արդեն աշխատանքի է տեղավորվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 5351 անձ։

Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը՝ մանրամասնելով, որ նրանք հիմնականում աշխատանքի են տեղավորվել հիմնականում մշակող արդյունաբերության ոլորտում՝ 674 անձ, կրթության՝ 947, սպասարկման և ծառայության՝ 731, շինարարության ոլորտում 420 անձ և այլն:

«Դեկտեմբերի 4-ի դրությամբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության 49 կենտրոններում որպես աշխատանք փնտրող հաշվառվել է շուրջ 3929 անձ, որից 3737-ը ստացել է գործազուրկի կարգավիճակ։

Աշխատանքի տեղավորման նպատակով ուղեգիր է ստացել 1608 անձ,ինչի արդյունքում այս պահի դրությամբ 438-ն արդեն իսկ տեղավորվել է աշխատանքի»,-հավելել փոխնախարարը։

Անդրադառնալով զբաղվածության ծրագրերին, նա նշել է, որ վերջնական փուլում է գտնվում նախարարության կողմից մշակվող երկու ծրագիր և հաստատման պարագայում կգործեն արդեն 2024 թվականի սկզբից։

«Զուգահեռաբար՝ Առողջապահության, ԿԳՄՍ նախարարությունները հատուկ միջոցառումներ են իրականացրել համապատասխան ոլորտների մասնագետների զբաղվածության աջակցության նպատակով։ Իրականացվում են և նախատեսում ենք իրականացնել զբաղվածության տարբեր ծրագրեր միջազգային գործընկերների հետ»,-ավելացրել է Սարգսյանը՝ համոզմունք հայտնելով, որ աշխատանք փնտրելու դեպքում, վստահաբար,այն կարող է գտնել, քանի որ տարբեր ոլորտներում առկա է մոտ 5000 թափուր աշխատատեղ, որոնց մասին հնարավոր է տեղեկություն ստանալ այցելելով Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ կամ համապատասխան էլեկտրոնային հարթակի միջոցով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով