Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:40 08-12-2023

Բենզինի գնի աճի և չնվազման մասով բացատրություն չունեմ. Մանվել Բադալյան

Ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն այսօր ԱԺ նիստում անդրադարձավ բենզինի, դիզվառելիքի, հեղուկ գազի շուկային։ «Երբ ականատես ենք լինում թռիչքաձև աճի, բացատրում են արտաքին գործոնով՝ դրսում թանկացել ա, մեր մոտ թանկացել ա, բայց երբ դրսում էժանանում է, ասում են՝ դե գիտեք, խմբաքանակ ունեն, դեռ պիտի վաճառեն: Այդ հանձնաժողովն այս պահին գործում է իրավիճակին ոչ համարժեք ու անարդյունավետ»,- դիմելով ՄՊՀ անդամի թեկնածու Մանվել Բադալյանին ասաց պատգամավորը:

Թեկնածուն արձագանքեց, որ, որպես վարորդ, մատնանշված ոլորտում առկա խնդիրների հետ ամեն օր է առնչվում. «Երբ համաշխարհային գների տատանում է լինում, 5 րոպե հետո ՀՀ-ում բենզինի, դիզվառելիքի իրացմամբ զբաղվող ընկերությունները զգացնել տալիս են, նվազման դեպքում, ցավոք, դա երկար է տևում: Անկեղծ ասած՝ բացատրությունը չունեմ, մասնագիտորեն՝ դա հասկանալի չէ, այդպես չպետք է լինի»,- ասաց Բադալյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով