Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:01 08-12-2023

Փախստականի կարգավիճակը տալիս է մի շարք արտոնություններ. փաստաբան

Փախստականի կարգավիճա՞կ, թե՞ ՀՀ քաղաքացիություն. այս երկու իրավական կատեգորիաներն էլ ենթադրում են տարբեր իրավունքներ և պարտավորություններ։
Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները բարդ ընտրության առջև են կանգնած։ Թեմայի վերաբերյալ Oragir.News-ը զրուցել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Թամարա Յայլոյանի հետ։

«Ըստ էության ՄԱԿ-ի կոնվենցիայի կամ «Փախստականների մասին» օրենքի համաձայն`փախստական է համարվում այն անձը, ով, ելնելով իր ազգային կամ գենդերային պատկանելիությունից չի կարող գտնվել իր բնակության վայրում՝ վախենալով իր կյանքի և ազատության համար։ Տվյալ պարագայում եթե մենք դիտարկում ենք, որ մարդիկ իրենց ազգային պատկանելիության հիմքով լքել են իրենց ծագման երկիրը, իրենց բնակավայրը, ապա նրանք պետք է համարվեն փախստականներ։

Այստեղ հարցը նաև քաղաքական երանգ ունի, և հարցն այն է, թե Արցախի Հանրապետությունը ի՞նչ տարածք է համարվում։ Այսինքն`եթե Արցախը համարվում է Ադրբեջանի տարածք, ուրեմն անձինք իրենց ծագման երկիրը լքել են վախենալով իրենց ազգային պատկանելիության պատճառով ենթարկվել հալածանքների, ապօրինի ազատազրկման, կամ զրկվեն իրենց կյանքից։Այս մարդիկ պիտի պարտադիր կերպով ստանան փախստականի կարգավիճակ։

Իսկ եթե մենք դիտարկում ենք Արցախը առանձին պետություն և մարդիկ իրենց երկիրը լքել են իմ կողմից նշված պատճառաբանություններով, ապա դարձյալ պետք է այս մարդկանց տալ փախստականի կարգավիճակ։

Բայց եթե տվյալ տարածքը համարվում է ՀՀ տարածք, ուրեմն նշանակում է տեղում տեղահանվածներ։

Սակայն մենք գիտենք, որ վերջին իրադարձություններից պարզ է, որ Արցախը ՀՀ տարածք չի համարվում, և Հայաստանը Արցախը ճանաչել է Ադրբեջանի տարածք։ Եթե Հայաստանը Արցախը ճանաչել է Ադրբեջանի տարածք, այդտեղից մարդիկ տեղափոխվել են, ուրեմն պարտադիր կերպով պետք է նրանց տրվի փախստականի կարգավիճակ»,-ասում է փաստաբանը։

Թամարա Յայլոյանի խոսքով, փախստականի կարգավիճակը տալիս է մի շարք արտոնություններ։

«Փախստականի կարգավիճակը հաստատում է, որ անձը իր ծագման երկրում չի կարող ապրել իր ազգային պատկանելիության պատճառով, որը նրան իրավունք է տալիս մեկ այլ երկրում ստանալ ապաստան և իրացնել մի շարք իրավունքներ»,-նշեց Յայլոյանը։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ

Ձեզ գուցե հետաքրքրի