Ներքին 3 տարի առաջ - 15:06 28-10-2022

Ռուսաստանին ձեռք չի տալիս Արցախի լուծված կարգավիճակը՝ անկախ նրանից, թե ինչ կարգավիճակով. Քաղտեխնոլոգ

Ռուսաստանին ձեռք չի տալիս Արցախի լուծված կարգավիճակը, այդ դեպքում իր ազդեցությունը տարածշրջանի վրա կտրուկ պակասում է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, «Լազարյան ակումբի» նիստից առաջ, լրագրողների հետ զրոույցում նշեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

«Այստեղ անգամ էական չէ, թե ինչ կարգավիճակով կլուծվի Արցախի հարցը՝ կլինի Ադրբեջանի կազմում, թե Հայաստանի կզմում, թե կլինի անկախ կարգավիճակում: Ռուսաստանին ձեռնտու է, որ միջազգայնորեն ճանաչված լուծում տրված չլինի: Իսկ Արեւմուտքին ձեռք է տալիս, որ հարցը վերջնականորեն լուծված լինի, որովհետեւ այդ դեպքում Արեւմուտքը իր խնդիր է լուծելու՝ հանել ռուսներին տարածաշրջանից: Եթե հարցը լուծված է, ռուսական ներկայությունն Արցախում դառնում է լրիվ ավելորդ:

Իսկ եթե հայ-թուրական հարբերությունները եւս կարգավորվում են, ավելորդ է դառնում նաեւ 102-րդ ռուսական բազան Հայաստանում:
Իրանի պարագայում վիճակն այլ է: Իրանը հստակ հայտարարել է, որ չի հանդուրժի նոր խաղացողների ներկայությունը տարածաշրջանում»,-ասաց նա:

Կարեն Քոչարյանը նաեւ հայտարարեց, որ Հայաստանը վաղուց դարձել է Սիրիա, եւ Աստված մի արասցե, որ դառնա Ուկրաինա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան