Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:44 08-12-2023

Սյունիքից, Տավուշից հասնում են ՔԿՀ-ի մոտ, հերթ կանգնում, մինչև սնունդը փչանում է, հետ են գնում

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն այսօր ԱԺ-ում անդրադարձել է դեռևս ամիսներ առաջ բարձրաձայնած խնդրի մասին՝ կապված ՔԿՀ-ներում հանձնուք փոխանցելու դժվարությունների հետ։

Պատգամավորի խոսքով բազմաթիվ քաղաքացիներ մինչ այս պահը ահազանգում են, որ ժամերով, երբեմն՝ օրերով, չեն կարողանում փոխանցել հանձնուքը ՔԿՀ-ում գտնվող իրենց հարազատին․ Սյունիքից, Տավուշից հասնում են ՔԿՀ-ի մոտ, հերթ կանգնում, մինչև սնունդը փչանում է, հետ են գնում. «Սյունիքից, Տավուշից մարդիկ գալիս են քրեակատարողական հիմնարկի մոտ, մեկ օր հերթ կանգնում և կալանավորին տալու ապրանքը փչացած հետ են գնում: Երբ գրություններ ես ուղարկում արդարադատության նախարարություն, լուծումն էլ ես ասում, խոստումն էլ ես ստանում, որ պիտի անենք ու մինչև օրս չի արվում, ստիպված ենք ԱԺ ամբիոնի ամբիոնից բարձրաձայնել այդ խնդիրը: Խնդիրը պե՛տք է լուծվի, մեր քաղաքացին դրան արժանի չի»:



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»