Ներքին 2 տարի առաջ - 10:41 08-12-2023

Կոտայքի մարզում Opel-ը բախվել է հողաթմբերին, ծաղկամաններին ու բռնկվել․ կան վիրավորներ, ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com

Այսօր` դեկտեմբերի 8-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 07.40-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Սևան-Երևան ավտոճանապարհի` ժողովրդին հայտնի «Աբովյանի գայիի պոստ»-ի հարևանությամբ, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին և հայտնվել մայթեզրին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։

Ավտովթարից 3 հոգի մարմնական վնասվածքներ է ստացել, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտ 1-ին դասակի պարեկները և օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Բժիշկները վիրավորներին, մինչև «Աբովյան» ԲԿ տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 11 հրշեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրշեջ փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով