Արտաքին 2 տարի առաջ - 11:45 08-12-2023

Պուտինը չպետք է մնա ևս 6 տարի․ Նավալնին կոչ է անում քվեարկել Պուտինի դեմ

Վլադիմիրի շրջանի քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող ռուսաստանյան ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնին կոչ է արել հայրենակիցներին մասնակցել հաջորդ տարվա մարտի 17-ին նշանակված նախագահական ընտրություններին և քվեարկել գործող նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ։

Այդ մասին գրառումը հայտնվել է նրա սոցցանցի էջում։

«Ցանկացած ընտրություն, նույնիսկ ամենակեղծվածը՝ կասկածի ժամանակ է, մարդիկ մտածում են, թե ով է իշխում և ինչու: Ռուսական ընդդիմության հիմնական խնդիրը, բոլոր ազնիվ քաղաքացիների խնդիրն է՝ պատասխանել այդ կասկածներին և բացատրել, որ 24 տարի իշխանության ղեկը պահող 71-ամյա Պուտինը չպետք է մնա ևս 6 տարի, նա վնաս կհասցնի Ռուսաստանին, նա պետք է հեռանա»,- իր միկրոբլոգում գրել է ընդդիմադիր քաղաքական գործիչը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան