Ներքին 2 տարի առաջ - 23:10 08-12-2023

Մեր հասարակությունում կենդանիների հետ շփման մշակույթ չկա կամ եթե կա, շատ ցածր մակարդակի վրա է. Հարություն Առաքելյան

Վերջին շրջանում Հայաստանում ակտիվացել են շների հարձակումները մարդկանց վրա։ Ի՞նչ են անում իշխանությունները թափառող շների հարձակումները նվազեցնելու ուղղությամբ։

Oragir.News-ը կապ հաստատեց «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հարություն Առաքելյանի հետ․

«Մայրաքաղաքում «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ն իրականացնում է թափառող շների գլխաքանակի կանոնակարգման ծրագիր ստերջացման եղանակով։ Այս եղանակով կանխում ենք կենդանիների անկանոն բազմացումը, իրականացնում ենք վտանգավոր վարակիչ հիվանդությունների կանխանգելիչ աշխատանքներ, պարտադիր պատվաստում ենք կատաղություն հիվանդության դեմ, և ամեն տարի վերապատվաստում ենք։

Նախորդ տարվա վիճակագրության հետ համեմատելիս, ակնհայտ է, որ ստերջացման ծրագիրը սկսել է դրական ազդակներ ցույց տալ։

Ցավով եմ նշում, բայց Երևանում մեր կենտրոնը միակ ներպետական կառույցն է, որը զբաղվում է թափառող շների խնդրով։ Խնդրի լուծման համար պետք է աշխատանքի ծավալները մեծացնել ոչ թե մեր կողմից, այլ առհասարակ։ Եվ այդ ամենը պետք է արվի օրենսդրական շատ լուրջ բարեփոխումների հիմքի վրա»,-ասում է Հարություն Առաքելյանը։

Նրա խոսքով՝ մեր հասարակության շրջանում կենդանիների հետ շփման մշակույթ, որպես ադպիսին, չկա, կամ եթե կա, շատ ցածր մակարդակի վրա է։

Հարություն Առաքելյանը տեղեկացրեց նաև, որ Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է համայնքային դպրոցներում կրթական արշավ, որը կոչվում է «Շների հետ վարքի կանոնները»։ Երեխանների հետ ինտերակտիվ դասեր են անցկացվում, երեխաններին բացատրում են, որ փողոցում, բակում շանը հանդիպելիս ինչ է պետք անել և ինչ պետք չէ անել, որ լինեն պաշտպանված։

Oragir.News-ը կապ հաստատեց նաև Ազգային ժողովի նախկին պատգամավոր, իրավաբան Գևորգ Պետրոսյանի հետ՝ հասկանալու համար հարձակման ենթարկված քաղաքացին կարո՞ղ է արդյոք դատի տալ քաղաքապետարանին․

«Քաղաքացիական օրենսգրքի համաձայն, եթե շունն ունի սեփականատեր, ապա շան պատճառած վնասը փոխհատուցում է տերը։ Բայց թափառող շան պատճառած վնասը պետք է պահանջել այն կառույցից, որն օրենքով լիազորված է իրականացանել դրանց պահպանությունը, խնամքը»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ Գևորգ Պետրոսյանը երեկ նույնպես ենթարկվել էր շների կողմից հարձակման։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի