Ներքին 2 տարի առաջ - 22:53 07-12-2023

ՔՊ-ն քֆուր շատ է սիրում․ ավտոմեքենաների գազալիցքավորումը գրեթե դադարեցված է

Այսօր երեկոյան Երևանի գազալցակայանների մեծ մասը գրեթե համատարած հրաժարվում է գազով լիցքավորել ավտոմեքենաները։

Բանն այն է, որ օրվա ընթացքում կառավարության անունից զանգել են բոլոր գազալցակայաններ և պահանջել են, որ գազ լցնելուց առաջ աշխատակիցները բջջային հատուկ հավելվածով ստուգեն ավտոմեքենաների համարանիշները, իսկ հավելվածը իբրև թե ցույց է տալիս, թե տվյալ ավտոմեքենայի գազի սարքավորումը ստուգվա՞ծ է, թե՞ ոչ։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2022 թ․ օգոստոսի 1-ից սեղմված և հեղուկ գազով շահագործվող մեքենաները պետք է 2 տարին մեկ առնվազն գազի սարքավորումների ստուգում անցնեին և գազաբալոնային համակարգ տեղադրեին միայն լիցենզավորված կազմակերպություններում:

Սակայն ինչպես և Նիկոլ Փաշինյանի կառավարության մյուս նմանատիպ որոշումները (աղամանների ու ծխելու արգելք ևն), այս մեկը ևս 2022-ին արժանացավ արհամարհված լինելու ճակատագրին։

Իսկ այսօրվանից սկսած՝ պարզվում է, որ կա հատուկ բջջային հավելված, որտեղ երևում է լիցենզավորված ընկերությունների կողմից ստուգված գազաբալոնների բազան։

Զավեշտալին այն է, որ 2022-ին նման ծրագիր գոյություն չուներ, այդպիսի գործնեություն իրականացնող կազմակերպությունները կնքված թղթեր էին տրամադրում վարորդներին, որ ավտոմեքենայում տեղադրված գազի սարքավորումը ստուգված է։

Ըստ գազալցակայանի աշխատակիցների՝ իրենց ասել են, որ բջջային հավելվածում չեղած յուրաքանչյուր ավտոմեքենայի գազալիցքավորման համար լինելու է տուգանք՝ 1 միլիոն դրամի չափով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում