Ներքին 2 տարի առաջ - 21:06 07-12-2023

Միայն Հայաստանի նման անհույս երկրում են պատմաբանները դասագիրք գրում․ Ստեփան Դանիելյան

Պատմության դասագրքեր գրողները պետք է հենվեն ազգային ռազմավարության վրա, առաջիկա 50 տարվա կտրվածքով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով պատմության դասագրքերի շուրջ ստեղծված աղմուկին:

«Բայց պատմաբանի ինչ գործն է, որ պատմության դասագիրք գրի։

Պատմաբանն ամենավերջին մասնագիտությունն է, որը կարող է մասնակցի դասագրքի կազմմանն, այն էլ սրբագրիչի հետ միասին, որ տարեթվեր ու ամսաթվեր ճշտի։

Պատմության դասագրքերը երկրի կարևորագույն տեքստերից է, սահմանադրության կարեւորությամբ ու այն ոչ թե անցյալն է նկարագրում, այլ ապագան պետք է կառուցում։

Պատմության դասագրքի կազմմանն վրա առաջին հերթին պետք է մասնակցեն քաղաքագետները, սոցիոլոգները, մշակութաբանները, միջազգայնագետներն, ուսուցիչներն ու, ամենավերջում, մեկ-երկու պատմաբան, սրբագրիչի կարգավիճակով։ Ու դա գրողները պետք է հենվեն ազգային ռազմավարության վրա, առաջիկա 50 տարվա կտրվածքով։

Միայն Հայաստանի նման անհույս երկրում են պատմաբանները դասագիրք գրում»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով