Ներքին 2 տարի առաջ - 20:14 07-12-2023

Բելգիական կողմը պատրաստակամություն է հայտնել շարունակել ու ընդլայնել համագործակցությունը ՆԳ նախարարության հետ

Դեկտեմբերի 7-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին։

Վահե Ղազարյանը ողջունել է դեսպանին ու շնորհավորել նշանակման կապակցությամբ։ Նախարարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների արդյունքում տասնյակ հազարավոր մարդկանց Հայաստան բռնագաղթելուց հետո ստեղծված իրավիճակն ու բռնի տեղահանված անձանց իրավունքների ապահովման ուղղությամբ նախարարության կատարած աշխատանքը։

ՆԳ նախարարը կարևորել է նաև Կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որը տարածաշրջանի երկրների համար ենթադրում է կայուն, անվտանգ միջավայր և կարող է հանդիսանալ որպես խաղաղության երաշխիք։

Էրիկ դե Մույնքը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ խոսել է երկկողմ սերտ ու արդյունավետ համագործակցության մասին և Բելգիայի կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել շարունակել ու ընդլայնել այն։

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրել է նախարարության կազմավորման, համալրման գործընթացը, ինչպես նաև ենթակա ծառայություններում՝ Ոստիկանությունում, Փրկարար, Միգրացիայի և քաղաքացիության ծառայություններում բարեփոխումների ընթացքը։

Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև վիզաների ազատականացման, անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման գործընթացին և համագործակցության հետագա ուղղություններին վերաբերող հարցեր։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան