Ներքին 2 տարի առաջ - 17:50 07-12-2023

Փաշինյանն այլևս չի վստահում ոչ մեկին, ուզում է ունենալ միանձնյա իշխանություն․ իրավապաշտպան

«Այսօրվա դրությամբ Նիկոլը գնում է բացարձակ միապետության, դիկտատուրայի, բացարձակ միանձնյա իշխանություն հաստատելու»,- Oragir.News-ի հետ հարցազրույցում ասաց իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն, անդրադառնալով ԿԿՀ նախագահի դեմ սկսված արշավին և Հայկուհի Հարությունյանի չվերընտրվելու հավանականությանը։

«Հայաստանում, որպես այդպիսին՝ չկան անկախ պաշտոնյաներ։ Գուցե ինչ-որ մեկը փորձում է որևէ կերպ իր արհեստավարժությունը ցույց տալ։ Բայց լավ գիտենք, որ շատ արագ այդ մարդու նկատմամբ կա՛մ քրեական գործ են կարում, կա՛մ ընդհամենը վարկաբեկում։ Ըստ երևույթին՝ այդ հանձնաժողովի նախագահը ինչ-որ բանով իրենց ցանկությունները չէր կատարում, հետևաբար՝ իրականացնում են այդ փոփոխությունները։

Այսօրվա դրությամբ՝ Նիկոլը գնում է բացարձակ միապետության, դիկտատուրայի, բացարձակ միանձնյա իշխանություն հաստատելու։ Դրա օրինակն է, թեկուզ՝ Ալավերդիում կատարված վերջին իրադարձությունները։ Այս ամենը խոսում է մի բանի մասին, որ Նիկոլ Փաշինյանը այլևս չի վստահում ոչ մեկին և ցանկացած հարցում ուզում է ունենալ միանձնյա՝ իր կողմից կառավորվող իշխանություն։

Զարմանալ պետք չէ, որ վաղը, մյուս օրը մեր երկրում ոչ մի պաշտոն չլինի, այլ լինի միայն Նիկոլ Փաշինյանն իր ընտանիքի անդամների հետ»,- ասաց Կարապետ Պողոսյանը։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը երեկ և այսօր քննարկում էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում Հայկուհի Հարությունյանի թեկնածությունը, քննադատում նրա աշխատանքը: Իսկ վերջինս երեկ տեղի ունեցած ԱԺ նիստում հայտնեց, որ ՔՊ-ական մոտ 25 պատգամավորի նկատմամբ վարույթ է հարուցվել հայտարարագրերի, պաշտոնի անհամատեղելիության և շահերի բախման դրվագներով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան