Ներքին 2 տարի առաջ - 14:50 07-12-2023

Ես ոտանավորներ չեմ գրում, ոտանավորներ գրում է իրենց վարչապետը․ Աղվան Վարդանյան

Հայի, հայկական ուժերի հանդեպ, մտածող ազդեցիկ մարդկանց հանդեպ իրենց թույնը, թարախը ամեն օր տեսնում եք, բայց չեք գտնի մի բան, որ Փաշինյանն ասի Ալիևի հասցեին։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

«Իրենց նպատակը զիջելն է, միայն թե պահպանեն իշխանությունը։ Հայրենիքը պետությունն է, Արագածի նկարը տանել սենյակում կպցնել և այլն։ Այս մարդիկ չունեն որևէ հայկականության հիմք։ Իրենց միակ նպատակը իշխանությունն է ու փորձելը այսօրվա խառը աշխարհին ծախել իբր ժողովրդավարությունը, երբ տեսնում ենք, թե ինչ է կատարվում Հայաստանում»,- ասաց Վարդանյանը։

Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի հայտարարություններին՝ Վարդանյանն ասաց, որ չի ցանկանում դրանք մեկնաբանել։

«Ես չեմ էլ ուզում մեկնաբանել Ալեն Սիմոնյանին, անիմաստ է, որովհետև նա կրկնելու է այն, ինչ իրենց հանձնարարում է Փաշինյանը։ Եթե հիշում եք՝ երկու օր առաջ էլ իմ մասին էր ասում՝ թևերը կշտած գալիս է և այլն։ Համոզված եմ, որ իրենց ներսում խոսակցություն են ունեցել, թե ինչու պարոն Վարդանյանի նախորդ ելութներին չեք արձագանքում։

Ես ասացի Ալեն Սիմոնյանին՝ ես ոտանավորներ չեմ գրում, ես գրում եմ բանաստեղծություններ, ոտանավորներ գրում է իրենց վարչապետը» - ասաց պատգամավորը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող