Ներքին 2 տարի առաջ - 11:03 07-12-2023

Власть меняется. Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ին

Տիկին Հարությունյան, կարծում եմ՝ Դուք չեք ընտրվի։ Այդ մասին այսօր ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ դիմելով ԿԿՀ անդամի թեկնածու Հայկուհի Հարությունյանին։

Նա նշեց, որ երեկ ամբողջ օրը խոսվել է ՔՊ-ի հետ Հարությունյանի փակ հանդիպումից արտահոսած ինֆորմացիայի և ներկայացրած հայտարարագրի մասին։

«Ես զարմանում եմ, որ այսքան կորստից հետո, միևնույն է, այս իշխանության համար մեղավորը նախկին երեսուն տարին է»,- նշեց նա։

Ըստ պատգամավորի՝ հիմա կարևորը ճիշտը խոսելն է։

«Այս իշխանության մեջ կան մարդիկ, որ տեսնեն՝ վիճակը երերում է, կսկսեն ասել՝ «պապս դաշնակ է», «Հանրապետականի անդամատոմս ունեմ», «ՕԵԿ-ից եմ»։ Էն, որ ասում են՝ «Власть меняется»։ Այրդյո՞ք կոռուպցիան մեր իրականության մեջ վերացած է։ Ոչ, հաղթահարված չէ։ Շների դեմ պայքարի ՊՈԱԿ-ում կոռուպցիա կա, հետևանքը՝ յոթ տարեկան երեխայի մահն է»,- նշեց նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան