Ներքին 2 տարի առաջ - 10:53 07-12-2023

Ճնշողներից մեկն էլ ես եմ, էդ ինչի՞ վրա դուք պիտի աչք փակեք․ Ալեքսանյան

Տեխնիկապես, այդ ճնշողներից մեկն էլ ես եմ, էդ ինչի՞ վրա դուք պիտի աչք փակեք։ Այդ մասին այսօր ԱԺ-ում ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով ԿԿՀ նախագահ Հայկուհի Հարությունյանի երեկվա հայտարարությանը, թե ՔՊ-ն փորձում է իր վրա ճնշում գործադրել, որպեսզի ինքը որոշ բաների վրա աչք փակի։

Պատգամավորի խոսքով՝ այնպիսի տպավորություն է, որ կոռուպցիոներների մի ստվար զանգվածի կողմից իրականացվող կոռուպցիան կանխարգելվել է, հիմա իշխանությունն էլ դրանից խիստ մտահոգվել է։

«Կայքերը, որոնցից դուք հրապարակում եք անում բարեվարքության զեկուցագրում, լրատվական չեն։ Բացահայտ սուտ հոդված եք զետեղում, աբսուրդ է։ Կամ ի՞նչ է նշանակում՝ իշխանությունը, եթե իրեն ընտրի, ապա ուզում է կոռուպցիայի դեմ պայքար մղել։ Եթե կեղծ հոդվածների մասին հարց տալը ձեր վրա ճնշում է, ապա այո, ես ասում եմ՝ կեղծ հոդվածների վրա աչք փակեք»,- նշեց պատգամավորը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով