Արտաքին 2 տարի առաջ - 11:30 07-12-2023

Մեծ յոթնյակի երկրները կոչ են արել Իրանին դադարեցնել միջուկային ծրագրի զարգացումը

«Մեծ յոթնյակի» երկրները կոչ են արել Իրանին դադարեցնել միջուկային ծրագրի զարգացումը։ Այս մասին ասվում է G7-ի երկրների առցանց գագաթաժողովի արդյունքներով հրապարակված հայտարարության մեջ։

«Մենք նախկինի պես վստահ ենք, որ Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ստեղծի, և մենք կրկին հայտարարում ենք, որ Իրանը պետք է դադարեցնի իր միջուկային ծրագրի շարունակական էսկալացիան, որը չունի համոզիչ քաղաքացիական հիմնավորում և վտանգավոր կերպով մոտենում է զենքի հետ կապված իրական գործողություններին», - ասված է Ճապոնիայի ԱԳՆ-ի կողմից հրապարակված փաստաթղթում։

«Մեծ յոթնյակի» երկրները նաև կոչ են արել Իրանին «կատարել իր իրավական և քաղաքական պարտավորությունները» միջուկային զենքի չտարածման հետ կապված՝ ձեռնարկելով հրատապ միջոցներ, այդ թվում՝ ՄԱԳԱՏԷ-ի հետ լիարժեք և անվերապահ համագործակցությունը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան