Արտաքին 2 տարի առաջ - 09:52 07-12-2023

ԱՄՆ-ն կարող է իր ներդրումն ունենալ Երևանի և Բաքվի միջև բանակցություններում. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հաշվի առնելով նոր իրողությունները՝ Վաշինգտոնը կարող է իր ներդրումն ունենալ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Ինչպես փոխանցում է Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայությունը, այս մասին Ալիևն ասել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենի հետ բանակցությունների ժամանակ։

Ալիևն ընդգծել է, որ «հակամարտության ավարտից և Ադրբեջանի կողմից իր ինքնիշխանության ամբողջական վերականգնումից» հետո խաղաղության հաստատման պատմական հնարավորություններ են ստեղծվել։ Նրա խոսքով՝ այս համատեքստում Միացյալ Նահանգները, հաշվի առնելով նոր իրողությունները, նույնպես կարող է իր ներդրումն ունենալ այդ գործընթացում։

Օ'Բրայենն իր հերթին, ընդգծել է, որ ԱՄՆ-ն «աջակցում է տարածաշրջանում խաղաղության օրակարգին» և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները պատրաստ է հայ-ադրբեջանական հաջորդ բանակցություններն անցկացնել Վաշինգտոնում։

Բացի այդ, հաղորդվում է նաև, որ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով