Ներքին 2 տարի առաջ - 19:07 06-12-2023

Վահան Կոստանյանը թունիսցի գործընկերներին է ներկայացրել իրավիճակը Հարավային Կովկասում

Դեկտեբերի 5-6 Թունիս կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել ԹՀ արտաքին գործերի, միգրացիայի և արտերկրում թունիսցիների հարցերով նախարար Նաբիլ Ամմարի հետ։ Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը անդրադարձ է կատարել երկու երկրների միջև առկա հարաբերություններին, ներկայացրել Հարավային Կովկասում առկա իրավիճակը, ինչպես նաև նախարար Ամմարին փոխանցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հրավերը՝ այցելելու Հայաստան։

Հաջորդիվ, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և ԹՀ արտաքին գերատեսչության պետական քարտուղար Մունիր Բին Ռջիբայի ղեկավարած պատվիրակությունների միջև անց են կացվել հայ-թունիսկական առաջին քաղաքական խորհրդակցությունները։

Խորհրդակցությունների ընթացքում հանգամանալից անդրադարձ է կատարվել երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերություններին։ Ձեռք են բերվել պայմանավորվածություններ խորացնելու համագործակցությունը կրթության, մշակույթի, զբոսաշրջության, քաղաքացիական ավիացիայի, առողջապահության, բարձր տեխնոլոգիաների և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում։

Կողմերն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող խնդիրների։

Նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը գործընկերներին է ներկայացրել Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հասնելու համատեքստում Հայաստանի կառավարության տեսլականը և ձեռնարկվող քայլերը, տարածաշրջանային հաղորդակցությունների խթանմանն ուղղված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման արդյունքում բռնի տեղահանված անձանց իրավունքների ապահովման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող գործողությունները։

Աշխատանքային այցի ընթացքում կողմերի միջև ստորագրվել է Հայաստանի և Թունիսի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագիրը, ինչպես նաև դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագիրը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան