Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:07 06-12-2023

Այս պահին հիմնականում մեքենաներն անցնում են Լարսով․ Քերոբյան

Այս պահին մեքենաները հիմնականում անցնում են Լարսի անցակետով, խնդիրներն առաջացել են ուժեղացված վերահսկողության արդյունքում, որից հետո մենք նախաձեռնել ենք քննարկումներ մի քանի մակարդակներում, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Կարող եմ ասել, որ անցած շաբաթ օրվանից մեքենաների թողունակությունը վերականգնվեց։ Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի Հայաստանում արտադրված ապրանքները լինեն բարձրակարգ ոչ միայն նրա համար, որ այլ շուկաներին հասանելիությունը լինի ավելի մեծ և ավելի լավ գնով, այլ մեր հանրության համար, որովհետև առաջին հերթին դա ազդում է հայ ժողովրդի առողջության վրա»,-ասաց նախարարը։

Ինչ վերաբերում է հարցին, թե գյուղացիները տեղեկություններ ունեն, որ բավական էժան գնով գյուղմթերք է ներմուծվում Հայաստան, ինչի հետևանքով իրենք չեն կարողանում իրացնել իրենց արտադրանքը՝ Քերոբյանն արձագանքեց.

«Մեր տվյալները ցույց են տալիս, որ ներմուծվող գյուղմթերք, մասնավորապես՝ կարտոֆիլի մասով արտառոց աճ չկա»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան