Ներքին 2 տարի առաջ - 13:10 06-12-2023

Երևանում վթարի է ենթարկվել Իսլանդիայի հյուպատոսը. նա հրաժարվել է սթափության թեստ հանձնել. shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Երևանում իրար են բախվել Երևանի բնակիչ 28-ամյա Լևոն Հայրապետյանի վարած դիվանագիտական համարանիշներով Maserati մակնիշի և Արարատի մարզի բնակիչ, 40-ամյա Արթուր Դավթյանի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Maserati-ի վարորդը Հայաստանում Իսլանդիայի պատվո հյուպատոսն է, ով վթարից հետո փորձել է դեպքի վայրից հեռանալ, սակայն պարեկները հայտանբերել են նրան, ու երբ փորձել են սթափությունը ստուգել, հրաժարվել է սթափության թեստ հանձնել, պատճառաբանելով, թե իրեն վատ է զգում, ապա դիմել է հիվանդանոց:

Մոտ 1 ժամ էլ այնտեղ են փորձել նրա սթափությունը ստուգել, սակայն ապարդյուն:

Քննիչը բժիշկներին հանձնարարել է արյան նմուշ վերցնել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով