Ներքին 2 տարի առաջ - 15:10 06-12-2023

Հաշվապահական սխալի հետևանք է եղել․ ինչո՞ւ Երևանում ամանորյա զարդարանք իրականացնող ընկերությունը չէր վճարում ԴԱՀԿ-ի պարտքը

Մանրամասներից տեղյակ չեմ, որքանով գիտեմ խնդիրը կարգավորվել է, որը խնդիր էլ չէր, հաշվապահական սխալի հետևանք է եղել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Սարդարյանը՝ պատասխանելով Oragir.News-ի հարցին՝ քաղաքապետարանն ինչի համար էր տուգանել «Սինեմարտ» ընկերությանը։

Ավելի վաղ Oragir.News-ը գրել էր, որ 2020 թվականին Երևանի քաղաքապետարանը տուգանել է նշված ընկերությանը, 2 ամիս անց գործը հայտնվել է ԴԱՀԿ-ում։ «Սինեմարտ» ՍՊԸ-ն շուրջ 2 տարի՝ 2020 թվականի դեկտեմբերից մինչև 2022 թվականի հոկտեմբերը չի կարողացել վճարել 130․000 դրամ տուգանքը, փաստացի շրջանառություն չի ունեցել, այլապես ԴԱՀԿ-ն հաշվից կգանձեր նշված գումարը։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը 2-րդ տարին անընդմեջ, ապօրինի կերպով՝ առանց մրցույթ հայտարարելու (գնումը կարող է կատարվել 1 անձից, եթե այն չի գերազանցում գնումների բազային միավորը՝ 1 միլիոն ՀՀ դրամ), մայրաքաղաքի ամանորյա զարդարանքը վստահել է «Սինեմարտ» ՍՊԸ-ին` տոնական ձևավորման համար հատկացնելով 202 միլիոն 406 հազար դրամ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան