Ներքին 2 տարի առաջ - 14:20 05-12-2023

7 ցմահ դատապարտյալները դադարեցրել են հացադուլը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում առավել ցածր անվտանգային գոտի տեղափոխվելու կապակցությամբ հացադուլ հայտարարած 7 ցմահ դատապարտյալները դադարեցրել են հացադուլը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող 7 ցմահ դատապարտյալ հայտարարել էր հացադուլ անվտանգային գոտին մեղմացնելու և պատժից պայմանական վաղաժամկետ ազատվելու գործընթացների առնչությամբ։

Այնուհետև նոյեմբերի 30-ին դատապարտյալներից երկուսը, առողջական խնդիրներից ելնելով, քրեակատարողական հիմնարկի ծառայողների, ինչպես նաև բուժաշխատողների բացատրական աշխատանքների արդյունքում դադարեցրել էին հացադուլը։ Դեկտեմբերի 3-ին հացադուլից հրաժարվել էր ևս մեկ դատապարտյալ։

Դեկտեմբերի 4-ին, մնացած 4 ցմահ դատապարտյալները «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետի հերթական ընդունելությունից և տարված բացատրական աշխատանքներից հետո, դադարեցրել են հացադուլը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով