Ներքին 2 տարի առաջ - 12:53 05-12-2023

Հայաստանը շահագրգիռ է զարգացնել և խորացնել հայ-թաիլանդական հարաբերությունները․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թաիլանդի Թագավորության վարչապետ Սրեթհա Թավիսինին՝ Ազգային տոնի առիթով: Շնորհավորական ուղերձում ասված է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Թաիլանդի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ։ Հայաստանը շահագրգիռ է զարգացնել և խորացնել հայ-թաիլանդական հարաբերությունները՝ հիմնված փոխվստահության և հարգանքի վրա։ Հայաստանի և Թաիլանդի միջև համագործակցությունն օժտված է առավել ընդլայնման և դիվերսիֆիկացման մեծ ներուժով։ Վստահ եմ, որ մեզ կհաջողվի համատեղ ջանքերով նոր զարկ հաղորդել երկկողմ օրակարգին՝ ի շահ մեր երկրների ու ժողովուրդների։ Մաղթում եմ Ձերդ գերազանցությանը քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Թաիլանդի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի