Ներքին 2 տարի առաջ - 20:31 04-12-2023

Գենդերային հիմքով բռնության որևէ դրսևորում արդարացում չունի. Անահիտ Մանասյանը ելույթով է հանդես եկել

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» ամենամյա միջազգային քարոզարշավի շրջանակներում այսօր՝ դեկտեմբերի 4-ին, մասնակցել է «Կանայք սեռական բռնության մասին. ընկալումներ, փորձառություն» և «Սեռական ոտնձգությունը ուսումնական հաստատություններում» թեմաներով հետազոտությունների շնորհանդեսին և հանդես եկել ողջույնի խոսքով։

«Բռնության, այդ թվում՝ գենդերային հիմքով բռնության որևէ դրսևորում արդարացում չունի։ Պարբերաբար եմ նշում, որ անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ առանց հանդուրժող և համերաշխ միջավայրի։ Այդպիսի միջավայր պետք է ձևավորել համատեղ ուժերով և միայն այդ դեպքում է հնարավոր ունենալ բռնությունից զերծ հասարակություն»,- նշել է Պաշտպանը:

Այս համատեքստում Անահիտ Մանասյանը ընդգծել է պետական իրավասու մարմինների դերը, ոլորտի հետ կապված նրանց գիտելիքների ու հմտությունների պատշաճ մակարդակի կարևորությունը։

ՄԻՊ-ը հիշեցնում է՝ բռնության և սեռական ոտնձգության ենթարկվելու դեպքում կարող եք դիմել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ՝ զանգահարելով (թեժ գիծ՝ 116, +374 96 11 61 00), բողոքը փոստով ուղարկելով կամ Պաշտպանի աշխատակազմ անձամբ ներկայանալով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով