Ներքին 2 տարի առաջ - 17:30 04-12-2023

Ուզում եմ Արցախի պատառիկները դարձնել հավերժ ներկա․ արցախցի Լիլիթը էկո պայուսակների բիզնես է հիմնել

«Ես Լիլիթ Հայրապետյանն եմ, արցախցի երիտասարդներից մեկը, ով փորձում է իր ունեցած տաղանդով, հնարավորություններով աշխարհին ներկայացնել ու հասնելի դարձնել Արցախն ու նրա մշակութային արժեքները»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է արցախցի աղջիկը։

Լիլիթը մինչև 2020 թվականը Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում որպես սկսնակ դերասանուհի էր, ով բեմից ներկայացրել է մեր քաջորդիների սխրանքների միջոցով ստեղծված Արցախի լուսաբացից մի դրվագ։ Ասում է, որ պատերազմից հետո՝ այլևս չի կարողանում բեմ բարձրանալ․ «Ընկճված եմ, բայց՝ ոչ թևաթափ։ Որոշել եմ Արցախս ներկայացնել աշխարհին ազգային այլ արժեքների տեսքով։ Այսուհետ իմ հնարավորությունները կիրառելու եմ էկոպայուսակների արտադրության մեջ»,- ասում է մեր զրուցակիցը։

Լիլիթի խոսքով՝ շրջափակումը չընկճեց արցախցուն, ավելին` յուրաքանչյուրն ունեցավ պայքարի իր բանաձևն ու ամուր էր կանգնած հայրենի հողի վրա` գիտակցելով, թե ինչպես և երբ է հողը դառնում Հայրենիք։ «Իմ բանաձևը ես ձևակերպել էի հետևալ կերպ` սիրելիիս հետ հաղթահարել բլոկադայի հետևանքով ստեղծված սոցիալ-հոգեբանական գործոնները` ամուսնանալ ու շարունակել Արցախցու հզոր տեսակը․․․ Ամուսնացա հուլիսի 23-ին, իսկ հետո, հետո եղավ այն, ինչ բոլորս գիտենք․․․ Իսկ հիմա՝ Արցախիս հանդեպ անսահման կարոտն իմ սրտում, ուզում եմ Արցախի պատառիկները դարձնել հավերժ ներկա»,- ասում է Լիլիթը։

Ընտանիքին օգնելու համար կարող եք զանգահարել 093738836 հեռախոսահամարով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում