Արտաքին 2 տարի առաջ - 12:25 04-12-2023

Բուլղարիայի նախագահը վետո է կիրառել Ուկրաինային անվճար զրահատեխնիկա փոխանցելու պայմանագրի վրա

Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը վետո է կիրառել նոյեմբերի 22-ին խորհրդարանի կողմից հաստատված պայմանագրի նկատմամբ, որը նախատեսում է երկրի ներքին գործերի նախարարության պատկանող զրահատեխնիկան անվճար հիմունքներով փոխանցել Ուկրաինային։

Ինչպես փոխանցում է Բուլղարիայի նախագահականի մամուլի ծառայությունից,Ռադևը կարծում է, որ այդ զրահատեխնիկան անհրաժեշտ է բուլղարացի սահմանապահներին և փրկարարներին։

«Ուկրաինային հատկացված զրահատեխնիկան կարող է օգտագործվել բուլղարական սահմանը պաշտպանելու և բնակչությանը աղետների և դժբախտ պատահարների ժամանակ օգնություն տրամադրելու համար։ Բուլղարիայի քաղաքացիների կյանքն ու առողջությունը պետք է լինի գլխավոր առաջնահերթությունը»,- հայտնել է Ռադևը, ով նախագիծը վերադարձրել է խորհրդարան՝ վերանայելու համար։

Ավելի վաղ պատգամավորները հաստատել են Բուլղարիայի ՆԳՆ-ի և Ուկրաինայի պաշտպանության նախարարության միջև զրահատրանսպորտային տեխնիկայի անվճար տրամադրման մասին համաձայնագիրը։ Տեխնիկայի փոխանցմանը կողմ է քվեարկել իշխող 152 պատգամավոր, դեմ՝ ընդդիմադիր կուսակցությունների 57 ներկայացուցիչ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում