Ներքին 2 տարի առաջ - 10:13 04-12-2023

Քարվաճառում առևանգված Գագիկ Ոսկանյանի «գործով» դատական ​​նիստը կկայանա այսօր

Քարվաճառում առևանգված հայ ռազմագերի Գագիկ Ոսկանյանի «գործով» դատական ​​նիստը կկայանա այսօր։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է նաև «գործով» հինգ տուժողների անուններ՝ Էլվին Հուսեյնզադե, Իսրաֆիլ Մամեդով, Խայալ Դաշդամիրով, Ալի Քերիմով և Թոֆիկ Իսմայիլով։

Նշենք, որ Գագիկ Ոսկանյանի «գործով» նիստը առաջին նիստը պետք է տեղի ունենար նոյեմբերի 30-ին, սակայն հետաձգվել էր` նրան դատարան չբերելու պատճառով։ Ոսկանյանին դատարան չբերելու պատճառները չեն հաղորդվել։ Նրա վիճակի մասին նույնպես տեղեկություններ չկան։

Հիշեցնենք, Գագիկ Ոսկանյանը առևանգվել էր օգոստոսի 16-ին՝ Քարվաճառում։ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ պահեստազորային, վարժական հավաքի մասնակից Ոսկանյանն ինքնակամ լքել էր մարտական դիրքը։

Բաքուն ձերբակալությունից մի քանի ժամ անց Ոսկանյանի դեմ պետական սահմանը հատելու ու ահաբեկչության հոդվածներով քրեական գործ հարուցեց, պնդեց, որ նա «դիվերսանտ է, գործել է խմբի կազմում»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան