Ներքին 2 տարի առաջ - 21:20 02-12-2023

Երևանում՝ «Ապագա տուն» ՍՊԸ-ին պատկանող վթարային շենքի պահեստային հատվածում, հրդեհ է բռնկվել. հայտարարվել է հրդեհի բարդության ԲԻՍ1. shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մանանդյան 41/1 հասցեում գտնվող՝ «Ապագա տուն» ՍՊԸ-ին պատկանող վթարային պահեստների տարածքում հրդեհ է բռնկվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում հայտարարվել է հրդեհի բարդության 1 ԲԻՍ աստիճան։

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։

Պարզվել է, որ հրդեհի հետևանքով այրվել է «Ապագա տուն» ՍՊԸ-ին պատկանող վթարային պահեստների տարածքում (800քմ)։ 300քմ տարածքում այրվել են կուտակված տեխնիկական դետալներ։

Հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան