Ներքին 2 տարի առաջ - 13:15 02-12-2023

Երևանում պարեկները թանկարժեք «յաշիկավար»-ի մոտ հայտնաբերել են կասկածելի թմրամիջոց ու դեղահաբ. shamshyan.com

Դեկտեմբերի 1-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Երևանում ստացված օպերատիվ տվյալներով իրականացրել են «Սպիտակ «յաշիկ»-ում սպիտակ մահ» օպերացիան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանում տրանզիտ համարանիշներով Mercedes G մակնիշի ավտոմեքենայի վարորդի մոտ հնարավոր է թմրամիջոց լինի:
Պարեկները Շենգավիթ վարչական շրջանի մի քանի փողոցներ վերցնում են ավելի խիստ հսկողության տակ ու Արտաշիսյան 69 հասցեի մոտ նկատում են «յաշիկ»-ը ու նրա վարորդին, Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Ռաֆիկ Ա.-ի ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալում և տեղափոխում են ոստիկանության Շենգավիթի բաժին:
Տեղում Ռաֆիկ Ա.-ն խոստովանում է, որ իր մոտից հայտնաբերված ու փաթեթավորված սպիտակ գույնի փոշե բյուրեղանման զանգվածն ու սպիտակ գույնի կես դեղահաբը հանդիսանում է «մեթանֆետամին» տեսակի թմրանյութ, իսկ դեղահաբը «ատառաքս» տեսակի և պատկանում է իրեն, իր օգտագործման համար են:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում