Ներքին 2 տարի առաջ - 22:14 01-12-2023

Ամենաքիչը, ինչն իրեն հետաքրքրում էր, իր անձնական ազատությունն էր․ Տիգրան Աբրահամյանը՝ գեներալ Խաչատուրովի մասին

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը անդրադարձել է գեներալ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ դատարանի որոշմանը․

«Դատարանը գեներալ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ կիրառեց գրավ և վարչական հսկողություն։

Ես ինքս դժգոհ եմ այս որոշումից, որովհետև ճիշտ է` պահման պայմանների փոփոխություն եղավ, սակայն այս գործի տրամաբանության շրջանակներում սա անընկալելի ու անընդունելի է:

Խաչատուրովը 8-9 ամիս է, ինչ կալանավայրում է` օդից իջեցված քրեական գործով:

Այս ամիսների ընթացքում հաճախակի այցելել եմ, երկար խոսել ենք, վերլուծել իրավիճակն ամենատարբեր ռակուրսներից:

Ամենաքիչը, ինչն իրեն հետաքրքրում էր, իր անձնական ազատությունն էր:

Չափազանց վատ ապրումների մեջ էր սեպտեմբերյան ողբերգության օրերին, որովհետև իր ընկերները կռվում էին, զոհվում, գերեվարվում, իսկ ինքը` ճաղերի հետևում էր:

Ինչևէ, սրանով խափանման միջոցի փոփոխություն եղավ, սակայն նրա նկատմամբ իշխանության հետապնդումները շարունակվում են, իսկ թե առաջիկայում ինչ նոր անակնկալներ կլինեն` դեռ պարզ չէ. իշխանության անբարոյական վարքը հաշվի առնելով, այս խմորը դեռ շատ ջուր կքաշի»,- գրել է պատգամավորը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով