Ներքին 2 տարի առաջ - 18:33 01-12-2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ԱՄԷ-ում հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների ղեկավարների հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 28-րդ համաժողովի շրջանակներում կարճ հանդիպումներ է ունեցել Միացյալ թագավորության թագավոր Չարլզ Երրորդի, ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի, Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամմադ բին Զայիդ ալ-Նահյանի, Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի, Իրաքի նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ռաշիդի, Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի, Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի, էստոնիայի վարչապետ Կայա Կալլասի, Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միկատիի, Կատարի էմիր շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիի հետ։

Զրույցների ընթացքում Հանրապետության նախագահն անդրադարձել է երկկողմ հարաբերություններին։ Նախագահը նաև մանրամասներ է ներկայացրել Հայաստանում և տարածաշրջանում տիրող ընդհանուր իրավիճակի և զարգացումների վերաբերյալ։

Մտքեր են փոխանակվել հարավկովկասյան տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատելու հնարավորությունների և հեռանկարների վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի