Արտաքին 2 տարի առաջ - 16:05 01-12-2023

Պատերազմը նոր փուլ է մտնում․ մենք կռվում ենք աշխարհի երկրորդ բանակի դեմ․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ձմեռը սկսվում է և պատերազմը նոր փուլ է մտնում։ Այս մասին Զելենսկին ասել է Խարկովում՝ Associated Press լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

Զելենսկին շեշտել է, որ Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա վերջին շրջանում իրանական «Շահեդ» անօդաչու թռչող սարքերի միջոցով զանգվածային գրոհներ են իրականացվել։

Անդրադառնալով դեռևս հունիսից մեկնարկած ուկրաինական հակահարձակման արդյունքներին՝ Զելենսկին խոստովանել է, որ դրանք բավարար չեն, ավելին էին սպասում։ «Մենք ցանկանում էինք ավելի արագ արդյունքներ ունենալ և այդ տեսանկյունից, ցավոք, մենք չհասանք ցանկալի արդյունքների և դա փաստ է», - ասել է նա։

Ուկրաինայի առաջնորդը միևնույն ժամանակ գոհունակություն է հայտնել, որ աշխարհի մեծությամբ երկրորդ բանակի դեմ պայքարում ուկրաինական ուժերը չեն նահանջում։

«Տեսեք, մենք չենք նահանջում, ես գոհ եմ։ Մենք կռվում ենք աշխարհի երկրորդ բանակի դեմ»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան