Ներքին 2 տարի առաջ - 18:40 30-11-2023

Սամվել Ալեքսանյանը տեղյակ չէ միջադեպից․ «Երևան սիթի»-ն՝ դանակարահության միջադեպի մասին

«Տվյալ աշխատակիցն առանց իր ղեկավարությանը տեղեկացնելու լքել է աշխատանքի վայրը և դուրս եկել մասնաճյուղից»,- այս մասին Oragir.News-ին հայտնեցին «Երևան սիթի»-ից՝ անդրադառնալով նոյեմբերի 28-ին սուպերմարկետի աշխատակցի մասնակցությամբ տեղի ունեցած դանակահարության դեպքին։

Մեզ հայտնեցին, որ աշխատակիցների շրջանում այլ տուժածներ չկան․ «Տվյալ դեպքի վերաբերյալ պարզաբանումներն ավարտված չեն, և եթե կատարված դեպքի պատճառով վերջինս չի կատարել կամ կատարել է ոչ պատշաճ իր աշխատանքային պարտականությունները, ապա աշխատակիցը կկրի պատասխանատվություն՝ համաձայն ՀՀ ԱՕ-ի»:

Ճշտող հարցին՝ Սամվել Ալեքսանյանը տեղյա՞կ է միջատեպի մասին, «Երևան սիթի»-ից պատասխանեցին․ «Միջադեպը կրել է բացառապես անձնական բնույթ և որևէ առնչություն չունի «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի կամ աշխատանքի հետ: Միջադեպի՝ անձնական բնույթով պայմանավորված հանգմանքը հաշվի առնելով՝ պարոն Ալեքսանյանը տեղեկացված չէ վերոնշյալ միջադեպից»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին «Երևան սիթի» սուպերմարկետի պատասխանատուներից մեկի մասնակցությամբ հերթական դանակահարությունն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:15-ի սահմաններում ոստիկանությանն ահազանգել են, որ «Երևան» բժշկական կենտրոն է տեղափոխվել դանակահարված քաղաքացի՝ 19-ամյա Հակոբ Կ.-ն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում