Ներքին 4 տարի առաջ - 23:51 23-12-2021

Կրակոցներ Կոմիտասի «Երևան սիթի»-ի ավտոկայանատեղիում․ Shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 18։15-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին տեղեկություններ են ստացվել, որ Կոմիտասի պողոտայում գտնվող «Երևան սիթի» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում կրակոցներ են հնչել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում ասում էին. «Ժամը 6-ի կողմն էր, «Երևան սիթի»-ի ստայանկում 4 հոգի իրար հետ վիճաբանում էին, ոնց որ թե ավտոմեքենան կայանելու համար։ Նրանցից մեկը զենքով սկսեց մի քանի կրակոցներ արձակել։ Բարեբախտաբար, մարդ չտուժեց, ու լավ էր, որ Արաբկիրի ոստիկանները շուտ հասան ու դրանց հենց ասֆալտի վրեն փռելով՝ տարան բաժին։ Տաքարյուն երիտասարդներ էին։ Եթե ոստիկանները մի քիչ ուշանային կամ մարդիկ էին վիրավորվելու, կամ դիակներ էին հավաքելու, ու չէր բացառվում, որ էդ կրակոցների արդյունքում անմեղ մարդիկ տուժեին»։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ կրակվել է «Վալտեր» տեսակի ատրճանակից, ու վիճաբանությունը տեղի է ունեցել մանումենտցիների և գավառցիների միջև՝ ամեն կողմում 2 հոգի։

Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ