Ներքին 2 տարի առաջ - 17:20 30-11-2023

Գյումրիում կասեցվել է մսային կիսաֆաբրիկատների արտադրամասի արտադրական գործունեությունը

Անհատ ձեռնարկատեր Աշոտ Գյուլնազարյանին պատկանող մսային կիսաֆաբրիկատների արտադրամասում ստուգման ընթացքում ՀՀ սննամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Շիրակի մարզ, ք․ Գյումրի)։

Մասնավորապես՝

չի ապահովվել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականություն,

արտադրական շինությունը, որտեղ իրականացվել է սննդամթերքի արտադրությունը սարքավորված չի եղել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներով,

բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող միջատապաշտպան ցանց,

սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն,

արտադրամասն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով։

Մսային կիսաֆաբրիկատների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում