Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 13:53 30-11-2023

Աբխազահայ պատգամավորները քննադատել են Փաշինյանի՝ Վրաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու հայտարարությունը

Աբխազիայի խորհրդարանի մի խումբ հայազգի պատգամավորներ հայտարարություն են տարածել, որում քննադատել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Վրաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին խոսքերը։

Մասնավորապես պատգամավորներ Գալուստ Տրապիզոնյանը, Լևոն Գալուստյանը, Աշոտ Մինասյանը և Էրիկ Ռշտունին Վրաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին թեզը չափազանց ցինիկ են որակել։

«Արցախում տեղի ունեցած ողբերգությունից հետո, երբ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը Լեռնային Ղարաբաղում բնակվող սեփական 120 հազար քաղաքացիներին դատապարտեց վտարման, Փաշինյանի վերջին ելույթը կարելի էր թողնել առանց մեկնաբանության, սակայն Վրաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին թեզը չափազանց ցինիկ է հնչում։ Ցինիկ է ոչ թե այն պատճառով, որ Աբխազիայի Հանրապետությունը, լինելով անկախ պետություն, կապ չունի ինքնիշխան Վրաստանի հետ, այլ այն պատճառով, որ մի քանի տարի առաջ Երևանը բարձրաձայն հայտարարում էր, որ Արցախը Հայաստան է, և ասում էր, որ թույլ չի տա Ադրբեջանի կողմից որևէ ոտնձգություն Ղարաբաղի տարածքում»,- հայտնել են հայազգի պատգամավորները։

Ավելի վաղ Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան հայտարարել էր, որ Փաշինյանի աջակցությունը՝ Վրաստանի միասնականությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ժողովրդավարությանը սկզբունքորեն հակասում է Աբխազիայի ինքնիշխանության փաստին։ Նա հավելել է, որ Աբխազիայում հայ համայնքը ներկայացված է կյանքի բոլոր ոլորտներում՝ քաղաքականից մինչև մշակութային.

«Աբխազիայի հայերն ունեն այն ամենը, ինչ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ երաշխավորել Ղարաբաղի հայերին, որոնք իր քաղաքականության արդյունքում բախվեցին պետականության փլուզման և հայրենի հողից զանգվածային տեղահանման ողբերգությանը։ Ավելին, Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետևանքն է նաև հենց Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտումը»։

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 24-ին կայացած ասուլիսի ժամանակ, որտեղ պատասխանում էր քաղաքացիների հարցերին, նշել էր՝ ՀՀ-ն ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը։ Աբխազիան և Հարավային Օսիան 2008 թվականի ռուս-վրացական 5-օրյա պատերազմից հետո փաստացի չեն վերահսկվում Վրաստանի կենտրոնական իշխանությունների կողմից, ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը ճանաչել են ՌԴ-ն ու ևս մի քանի երկիր, մինչդեռ Թբիլիսին Աբխազիան և Հարավային Օսիան համարում է իր տարածքի անբաժանելի մասը, որոնք ներկայումս օկուպացված են։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի