Արտաքին 2 տարի առաջ - 21:39 29-11-2023

Զախարովան Իսրայելին կոչ է արել Երուսաղեմի «Հայկական պարտեզների» խնդրին արդար լուծում գտնել

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ ՌԴ-ն մտահոգված է այն տեղեկության առնչությամբ, որ Երուսաղեմում հաճախակի են դարձել սադրանքները տեղի քրիստոնեական համայնքի ներկայացուցիչների նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

«Մասնավորապես ուշադրություն ենք դարձրել կոնֆլիկտային իրավիճակին, որ ստեղծվել է Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող «Հայկական պարտեզների» շուրջ: Այն դատական գործի առարկա է դարձել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի և իսրայելական կազմակերպություններից մեկի միջև:

Չսպասելով դատարանի վճռին՝ կազմակերպության ներկայացուցիչները սկսել են վիճելի տարածքում հյուրանոցային համալիրի կառուցման նախապատրաստական աշխատանքները, ինչը բախումների է հանգեցրել տեղի հայերի և հրեա արմատականների միջև:

Իսրայելի իշխանություններին կոչ ենք անում քայլեր ձեռնարկել՝ օրենքի շրջանակում ապահովելու այս զգայուն հարցի արդար լուծումը: Կարծում ենք՝ երկրի բոլոր կրոնական համայնքների ներկայացուցիչների իրավունքները պետք է հավասարապես պաշտպանված լինեն: Դեմ ենք ցանկացած անպօրինի գործողությունների՝ ուղղված Երուսաղեմի Հին քաղաքում պատմականորեն ստեղված էթնո-կոնֆեսիոնալ հավասարակշռության փոփոխմանը, այդ թվում՝ ոտնձգություններին դարեր շարունակ այնտեղ բնակվող քրիստոնյաների, նրանց սրբավայրերի և սեփականության նկատմամբ», - ասել է նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով