Ներքին 2 տարի առաջ - 23:04 29-11-2023

Դպրոցում էի, երբ պատերազմը սկսվեց. քույրիկիս հետ վազել ենք նկուղ. արցախցի 13-ամյա աղջկա պատմությունը

13-ամյա Վալերիա Կարախանյանը սեպտեմբերի 19-ին դպրոցում էր, երբ Ադրբեջանը հերթական անգամ սանձազերծեց Արցախի դեմ պատերազմ։

Արցախցի աղջնակի հիշողության մեջ տպավորվել է այն, թե ինչպես ինքն ու քույրը վազելով դպրոցից տուն հասան․

«Առաջին անգամ, որ կրակեցին, էդքան չվախեցանք, բայց որ ֆիզկուլտուրայի ժամին էլի սկսվեցին կրակոցները, քույրիկիս դասղեկն ասեց՝ քույրիկիդ վերցրու քո մոտ թող մնա։ Դասը սկսվելուն պես, նորից սկսվեցին կրակոցները։ Ահավոր վիճակ էր, երեխաները վատանում էին... քույրիկիս հետ վազելով մի ձև հասել ենք նկուղ»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է արցախցի աղջիկը։

Վալերիայի ընտանիքը հիմա Շիրակի մարզի Հացիկ գյուղում է ապրում:

«Հարմարվել եմ»,- ասում է 13-ամյա Վալերիան, հետո ինքն իրեն ուղղում է, «ավելի ճիշտ՝ փորձում եմ հարմարվել»։ Արցախցի աղջիկն ասում է՝ Հացիկ գյուղը սիրուն է, բայց իր Ստեփանակերտն ուրիշ է։ Հետո աչքերն է լցնում ու ասում, որ կարոտել է Արցախը, ամեն ինչից շատ կարոտել է Արցախի իր ընկերներին։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան