Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 10:07 29-11-2023

Հանրապետության հրապարակի շենքերի մեծ տրամաչափի անցքերը 2022թ․-ի ձևավորման հետևանքը չեն․ քաղաքապետարան

Հանրապետության հրապարակի շենքերի մեծ տրամաչափի անցքերը, քարերի վնասվածքներն ու մեխերը անցյալ տարի անցկացված ամանորյա լուսավորության հետևանքը չեն: Այդ մասին փաստում են համացանցում առկա արխիվային լուսանկարները։ Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը տեղում հերթով անդրադառնում է լրատվամիջոցներում հրապարակված կադրերին։

«2016 թվականի քարտեզում պարզ երևում են այն անցքերը, որոնք կան նաև այսօր: Հետևաբար դրանք չէին կարող նախորդ տարի արվել: Բացի այդ, տվյալ հատվածում լուսավորություն չի անցկացվել»,-նշում է Սուրեն Գրիգորյանը:

Ամանորյա ձևավորման համար 2022թ․ շենքերի վրա բացված բոլոր անցքերը խնամքով փակվել են` օգտագործելով նույն քարի հատուկ փոշի։ Այսօր շատ դեպքերում դժվար է անգամ գտնել ու տարբերակել՝ եղե˚լ է արդյոք տվյալ հատվածում միջամտություն , թե՝ ոչ։

ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հայկ Ասատրյանը նշում է, թեև իր կարծիքով հրապարակի շենքերը լրացուցիչ հատուկ լուսավորության կարիք չունեն, բայց նաև շենքերի վրայի միջամտությունները նոր չեն. «Դեռևս խորհդրային տարիներին փակցվում էին տարբեր պաստառներ: Այդ պատճառով էլ անցքերը մնացել են, չեն փակվել ժամանակին: Ասել, որ դրանք անցյալ տարվանից են՝ առնվազն ճիշտ չէ»:

Այս տարի հրապարակի լուսավորությունը կանցկացվի մետաղական հատուկ կոնստրուկցիաներով: Ամեն մեկը շենքին կամրանա 2-3 տեղից։ Սուրեն Գրիգորյանն ընդգծում է՝ քաղաքային իշխանությունը կարևորում է պատմամշակութային շենքերի պահպանությունը:

Քաղաքի համար այցեքարտ համարվող շենքերը տոնական օրերին ձևավորելն ու լուսավորելը տարածված է ամբողջ աշխարհում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»