Արտաքին 2 տարի առաջ - 21:37 28-11-2023

Բայդենի վարկանիշը ցածր է անգամ ամենավատ վարկանիշ ունեցող նահանգապետի ցուցանիշներից

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը իր վարկանիշով տանուլ է տալիս ԱՄՆ բոլոր նահանգապետերին։ Այս մասին հայտնում է The Hill-ը։

Morning Consult-ի հարցման համաձայն՝ ԱՄՆ նախագահի գործողություններին հավանություն է տալիս հարցվողների ընդամենը 38 տոկոսը, բացասական վերաբերմունք ունի 55 տոկոսը։

Հետազոտության համաձայն՝ Բայդենի վարկանիշը ավելի ցածր է, քան ամենացածր վարկանիշ ունեցող նահանգապետի՝ Միսիսիպիի ղեկավար Թեյթ Ռիվզի վարկանիշը։ Քաղաքական այս գործիչն ունի հավանության 45 եւ բացասական վերաբերմունքի 46 տոկոս։

ԱՄՆ շրջանների ղեկավարների ճնշող մեծամասնությունը ավելի քան 50 տոկոս հավանություն ունի։ Ռիվզը միակ նահանգապետն է, որի հակառեյթինգը բարձր է հավանության մակարդակից։

«Նախագահները ընդհանուր առմամբ հավանության այսպիսի բարձր վարկանիշներ ունեն, ինչպես եւ նահանգապետերը, բայց Բայդենի վերաբերյալ հարցման արդյունքները վատն են եղել ըստ չափորոշիչների մեծ մասի»,- նշվել է հրապարակման մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան