Արտաքին 2 տարի առաջ - 20:07 28-11-2023

Իսրայելի բանակը հայտնում է Գազայի հյուսիսում հրադադարի խախտման մասին

Առնվազն երեք պայթուցիկ սարքեր են գործի դրվել երկու տարբեր վայրերում՝ Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) դիրքերի անմիջական հարևանությամբ՝ խախտելով հրադադարը: Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Իսրայելի պաշտպանական գերատեսչությունը։

Հաղորդվում է, որ բացի այդ, տեղերից մեկում ՀԱՄԱՍ-ը գնդակոծել է Իսրայելի պաշտպանության բանակի դիրքերը, և Իսրայելի կողմը պատասխան կրակ է բացել:

«Միջադեպի ընթացքում թեթև վիրավորվել են մի քանի զինվորներ»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ նախօրեին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարը երկարաձգվել էր ևս երկու օրով: Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև կնքված համաձայնագրում, որը հաստատվել է Իսրայելի նախարարների կաբինետի կողմից, հրադադարի առավելագույն ժամկետը 10 օր է, որի ընթացքում Իսրայելը ազատ կարձակի 300 բանտարկյալի:

Իսրայելական լրատվամիջոցների տվյալներով ՝ նոյեմբերի 24-ից սկսած, երբ ժամանակավոր հրադադարն ուժի մեջ է մտել, ազատ են արձակվել 50 իսրայելցիներ և 150 պաղեստինցիներ, ինչը համապատասխանում է նախապես ձեռք բերված համաձայնության պայմաններին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան