Արտաքին 2 տարի առաջ - 18:48 28-11-2023

Լոնդոնում հակասեմականության դեմ բազմահազարանոց ցույց է անցկացվել

Լոնդոնի կենտրոնում հակասեմականության դեմ ցույց է տեղի ունեցել, որին տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել: Այս մասին տեղեկացնում է BBC-ն։

Հաղորդվում է, որ ոստիկանությունը ցույցի ժամանակ ձերբակալել է «Անգլիական պաշտպանության լիգա» կազմակերպության հիմնադիր Թոմի Ռոբինսոնին, որը հայտնի է իր ծայրահեղ հակաիսլամական դիրքորոշումներով: Ցույցի կազմակերպիչները հստակեցրել են ասելով՝ դեմ են ցանկացած ռասիստական գաղափարախոսության:

Ներգաղթի հարցերով գրասենյակի փոխնախարար Ռոբերտ Ջենրիկը, ելույթ ունենալով հանրահավաքի ժամանակ խորհրդարանի շենքի մոտ, հայտարարել է՝ ՀԱՄԱՍ-ի պարտությունը օրհնություն կլինի աշխարհի համար:

«Մենք աղոթում ենք պատանդների համար և պահանջում՝ նրանց անհապաղ ազատ արձակել։ Մեր կառավարությունը չի հանգստանա, քանի դեռ նրանցից յուրաքանչյուրը չի վերադարձել իր բնակավայր։ Մենք աջակցում ենք Իսրայելին»,- ասել է նա։

Նշենք՝ շաբաթ օրը Լոնդոնում տեղի է ունեցել բազմահազարանոց ցույց, որի ժամանակ հավաքվածները պահանջում էին մշտական հրադադար հաստատել Գազայում: Մեծ Բրիտանիայի կառավարությունն ու Մեծ Լոնդոնի ոստիկանության ղեկավարությունն ընդգծել են, որ անհրաժեշտ է այնպես անել, որ երկրի հրեական համայնքն իրեն ապահով զգա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ