Արտաքին 3 տարի առաջ - 21:00 11-03-2023

Վրաստանի խորհրդարանի շենքի առջև պարտադիր զինվորական ծառայության մասին օրենքի դեմ ցույց է անցկացվել

Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց ընդդիմադիր «Գիրչի» կուսակցության և վերջինիս կողմից հիմնադրված «Բիբլիական ազատություն» կրոնական կազմակերպության կողմից հանրահավաք է անցկացվում՝ կապված պարտադիր զինվորական ծառայության մասին օրենքի փոխոխության հետ։ Այս մասին տեղեկացնում է վրացական Грузия Online լրատվական գործակալությունը։

Ընդդիմադիր «Գիրչի» կուսակցության պատգամավոր Սանդրո Ռակվիաշվիլին շեշտել է՝ ակցիայի կազմակերպիչները պահանջում են, որ պարտադիր զինվորական ծառայությունը կամավոր լինի։

«Մենք պահանջում ենք, որ բանակը լինի կամավոր, ոչ մեկին իր կամքին հակառակ չզորակոչեն։ Եթե իշխանությունն ասում է, որ ինքը հայրենասեր է, մտածում է բնակչության, պաշտպանունակության, բանակի մասին, նրա պարտավորություններից մեկը բանակում պատշաճ պայմաններ ստեղծելն է, արժանապատիվ աշխատավարձ վճարելը, և այդ դեպքում մարդիկ կամավոր բանակ կգնան»,- ասել է պատգամավորը։

Վերջինս ուշադրություն հրավիրելով այն բանին, որ կուսակցությունը պահանջում է, որ զինվորի մասնագիտությունը գնահատվի։ Նրա խոսքով՝ զինվորականի մասնագիտությունը պետք է գնահատվի, սակայն 125 լարիով որևէ խնդիր չի լուծվի։ «Դա հայրենասիրության կամ պաշտպանության հետ որեւէ կապ չունի»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Վրաստանի պաշտպանության նախարարության կողմից պատրաստված «Պաշտպանության օրենսգիրքը» ներկայացվել է խորհրդարանի գլխադասային հանձնաժողովին։ Օրենսդրական փոփոխությունների շրջանակներում կանցկացվեն մի շարք փոփոխություններ, որոնց շրջանակներում հոգևորականներն այլևս չեն կարողանա օգտվել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից, և վերջիններս կզորակոչվեն այլընտրանքային ծառայության։ Փոփոխությունների շրջանակներում կպահպանվի ուսանողների տարկետման իրավունքը, և վերջիններս կծառայեն միայն ցանկության դեպքում և պաշտպանության նախարարության համակարգում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան