Արտաքին 2 տարի առաջ - 17:33 28-11-2023

Կարգավորումը հնարավոր է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքի և պաղեստինցիների ապագայի ապահովման պայմանով․ Բերբոք

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը հայտարարել է, որ մերձավորարեւելյան հակամարտության կարգավորումը հնարավոր կլինի բոլորի կողմից Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքի և պաղեստինցիների ապագայի ապահովման պայմանով։ Ինչպես փոխանցում է DW-ն, այս մասին Բերբոքն ասել է՝ ելույթ ունենալով «Արտաքին քաղաքականության բեռլինյան համաժողով» կոնֆերանսում։

«Իսրայելը երբեք անվտանգության մեջ չի ապրի, եթե ՀԱՄԱՍ-ի ահաբեկչությունը չհաղթահարվի։ Դրա հետ մեկտեղ, Իսրայելի անվտանգությունը կարող է [ապահովվել] միայն այն դեպքում, եթե պաղեստինցիներն ունենան ապագայի հեռանկարներ»,- ասել է նա։

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը հերթական անգամ ընդգծել է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը։ «Դրա հետ միաժամանակ, մենք մշտապես Իսրայելին հասկացնում ենք, որ պետք է հետեւողականորեն խուսափել զոհերից քաղաքացիական բնակչության շրջանում»,- նշել է նա։

Բերբոքը նշել է, որ հաճախ այս թեմայով բանավեճերի ժամանակ առաջին պլան են դուրս գալիս ոչ թե մարդիկ, այլ մոտեցումները՝ «կամ Իսրայելի ինքնապաշտպանության իրավունք, կամ հումանիտար աղետ Գազայում»։

«Սակայն իրականություն են թե՛ մեկը, թե՛ մյուսը։ Միայն այն դեպքում, եթե հոգանք թե՛ մեկի, թե՛ մյուսի մասին, կարող է խաղաղություն լինել»,- ասել է։

Վերջինս նաև «անհավանական բարդ դիլեմա» է անվանել հնարավոր բանակցությունները՝ Մերձավոր Արեւելքում ապագա խաղաղության մասին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով