Արտաքին 2 տարի առաջ - 16:58 28-11-2023

ՆԱՏՕ-ն հույս ունի, որ Թուրքիան և Հունգարիան առաջիկայում կհաստատեն Շվեդիայի անդամակցության հայտը

ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգն ակնկալում է, որ Հունգարիայի եւ Թուրքիայի խորհրդարանները շուտով կվավերացնեն ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը։ Այս մասին Սթոլտենբերգն ասել է հունգարական Index պարբերականին տված հարցազրույցում։

«ՆԱՏՕ-ի գծով բոլոր դաշնակիցները համաձայն են, որ Շվեդիան ՆԱՏՕ մտնի, և Շվեդիան կատարել է իր պարտավորությունները։ Ես սպասում եմ, որ Թուրքիան ու Հունգարիան վավերացնեն Շվեդիայի անդամակցության փաստաթղթերը՝ առանց հետագա ձգձգումների»,- ասել է նա՝ Բրյուսելում դաշինքի արտաքին գործերի նախարարների երկօրյա հանդիպումից առաջ։

Սթոլտենբերգը հայտնել է, որ ողջունում է Թուրքիայի նախագահի քայլը՝ խորհրդարանի վավերացմանն ուղարկել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը։

Նա նաեւ հիշեցրել է, որ վերջերս քննարկել է այդ հարցը Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի հետ Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ։ «Հունգարիայի կառավարությունը քանիցս կրկնել է, որ վերջին դաշնակիցը չի լինելու, որը կվավերացնի այդ փաստաթուղթը։ Ես ակնկալում եմ, որ Հունգարիան կկատարի իր պարտավորությունները»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից միայն Հունգարիան և Թուրքիան են, որոնք առայժմ չեն վավերացրել Հյուսիսային դաշինքին Շվեդիայի անդամակցության հայտը։ Հունգարիայի կառավարությունը համապատասխան օրինագիծը ազգային խորհրդարան է մտցրել անցած տարվա ամռանը, բայց պատգամավորները մինչև այժմ այս հարցի քվեարկության ժամկետ չեն սահմանել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում